Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը՝ ֆեյսբուքում հայտնում է ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
Ֆրանսիայի համալսարանների դասախոսները Liberation-ում հրապարակել են բաց նամակ, որով կոչ են անոււմ կոնֆլիկտը լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ և հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնելով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 64 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր գիտնական կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը։
ԿԳՄՍ նախարարության գործելաոճի մասին հասարակության լայն շրջանակները տեղյակ են վաղուց. ինչ իրավիճակ էլ լինի, այս նախարարությունն «իրեն չի կորցնում»:
2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։
Ամբողջ աշխարհն այսօր ուշադրությունը սևեռել է Վաշինգտոն՝ սպասելով վաղվա, թվում է թե՝ պատմական բնույթ ստացող հանդիպմանը։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախատեսվող Փաշինյան–Ալիև հանդիպումը համաշխարհային մեդիայում արդեն ներկայացվում է որպես խաղաղության հաստատման շրջադարձային պահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտության շրջանակում...